Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանին խրախուսել են նրբերշիկով

Հասարակություն
7ea6fc8a21c7c64f548153350b79a4fa

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը Գերմանիայի գավաթի խաղարկությունում «Սաարբրյուկենի» նկատմամբ տարած հաղթանակի համար թիմի ֆուտբոլիստներին եւ մարզիչներին խրախուսել է գրիլով պատրաստված նշբերշիկներով: Նրանց թվում է եղել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Ես սիրում եմ նրբերշիկ, սակայն չգիտեմ, թե ով է պատվիրել այն: Եթե շարունակենք հաղթանակներ տանել, միգուցե խրախուսման այս եղանակը դարձնենք ավանդույթ» - հայտարարել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Ինչպես տեղեկացնում է գերմանական «Բիլդ» թերթը, այս խաղից հետո նշբերշիկներ պատվիրել էր թիմի տնօրեն Ֆրից Լյունշերմանը, որը պատրաստ է յուրաքանչյուր գավաթային հաղթանակից հետո հյուրասիրել ֆուտբոլիստներին եւ մարզիչներին նույնով: