Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոճանապարհները մաքրվում են

Հասարակություն
cec2908dadd75c7c519dd2326031ec98

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի Սիսիանի և Գորիսի հատվածներում, ինչպես նաև Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց:

Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն