A
A
Կայանատեղիների որոշումը կփոփոխվի
Այն բանից հետո, երբ քաղաքապետարանի որոշմամբ մայրաքաղաքի փողոցները ներկվեցին կարմիր գծանշումներով`վարորդներին ահազանգելով, որ տվյալ տարածքում ավտոմեքենան կայանելու համար անհրաժեշտ է վճարել, քաղաքապետարանում էլ, պարզվում է նկատեցին, որ քաղաքում անվճար կայանման տեղ գրեթե չի մնացել:
Եվ ահա, քաղաքային իշխանությունը հիմա էլ որոշել է լրացումներ անել 1 տարի առաջ կայացրած այս որոշմանը:
Վաղը՝ դեկտեմբերի 10-ին, նախանշված ավագանու նիստի օրակարգում է նաև ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման կարգը հաստատելու մասին որոշումը:
Նոր որոշման նախագիծը ենթադրում է, որ իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են դիմել քաղաքապետարան և համապատասխան պայմաններ ունենալու դեպքում որոշակի հատվածում անվճար կայանատեղի ունենալու իրավունք ստանալ:
Շարունակությունն այստեղ