Առաջիկա 3 տարում նոր դեղ կունենանք
«Լիկվոր» ՍՊԸ-ն վաղը կստանա ՊԱԳ՝ պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր: Այդ հավաստագիրը ընկերությանը կտրամադրվի Երեւանում կանցկացվելիք «Մարդու առողջությունը» տասներորդ ազգային գիտաբժշկական կոնֆերանսի ընթացքում:
Կոնֆերանսի կազմկոմիտեի նախագահ Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ դա պատմական օր է, քանի որ դեղագործական ընկերությունները կստանան պատշաճ գործունեության հավաստագիր: Իսկ կոնֆերանսը անցկացվում է 2002 թ-ից:
Հայաստանի դեղարտադրողների եւ դեղ ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանի խոսքով՝ հավաստագիրը վկայում է, որ ՍՊԸ-ն համապատասխանելու է միջազգային չափանիշներին եւ կարող է ավելացնել արտահանման ծավալները. մենք աշխարհին ներկայանում ենք վերարտադրված դեղամիջոցներով, սակայն դեղ արտադրելը թանկարժեք պրոցես է. «Նոր դեղ արտադրելը մեկ մլրդ-ի ճանապարհ է: Կարծում եմ, որ մոտակա 3 տարվա մեջ կարելի է խոսել նոր դեղի մասին»:
«Արփիմեդ» ընկերությունը եւս առաջիկայում հայտ ներկայացնի՝ հավաստագիր ստանալու համար: