Երթուղիների մրցուցթ չի լինի
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կենտրոնական փողոցներից բացի ապահովել նաև երկրորդական ու երրորդական փողոցների և բակային տարածքների ձնամաքրումը:
Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով հանձնարարվել է նախնական պայմանավորվածության համաձայն ներգրավել նաև մասնավոր կազմակերպությունների մասնագիտացած տեխնիկան:
Զեկուցվել է, որ ձյան տեղումներով պայմանավորված ուղևորափոխադրումներ իրականացնող որոշ ընկերություններ սպասարկումն իրականացրել են ոչ լիարժեք մեքենաքանակի ապահովմամբ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է երթուղիները սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրել խորհրդակցության և խստորեն նախազգուշացնել կատարել ստանձնած պայմանագրային պարտավորությունները:
Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության դեկտեմբերի 12-ին նախատեսված մրցույթի հետ կապված էլ զեկուցվել է, որ հայտերի չլինելու պատճառով այն հերթական անգամ չի կարող կայանալ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն