Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոճանապարհներին մաքրման աշխատանքներ են

Հասարակություն
461e066e47587f3999fad205fd6f60dd

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ
դեկտեմբերի 9- ին` ժամը 17:30 - ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Վարդենիսում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում,Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն:

Ավտոճանապարհների զգալի մասում՝ Թալինի, Ապարանի,Սևանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի ճանապարհատվածներում և Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով՝ ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ։

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն