Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջերմաստիճանը վերահսկվում է

Հասարակություն
2ebac4ee78e9d0441e5ef416346dd9ba

Եղանակի ջերմաստիճանի նվազելուն զուգահեռ՝ խստացվել է ջերմաստիճանի սահմանված նորմի հսկողությունը Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ու մանկապարտեզներում։

Կրթական այդ հաստատությունները շարունակում են բնականոն գործունեությունը՝ բավարար ջեռուցման պայմաններում:

Բացի այն, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը կրթական հաստատություններից ստանում է ամենօրյա տեղեկատվություն ջերմային ռեժիմի և ջեռուցման համակարգի վիճակի մասին, վարչության աշխատակիցները, դպրոցներում և մանկապարտեզներում համապատասխան ջերմային ռեժիմի ապահովումը հսկողության տակ պահելու նպատակով, օրվա տարբեր ժամերի այցեր են կատարում. արդյունքները զեկուցվում են Երևանի քաղաքապետին։ Խնդիր առաջանալու դեպքում այն վերացնելու նպատակով՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն