A
A
Տեղ - տեղ առկա է մերկասառույց
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին` ժամը 17:30 - ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Թալինի, Մարալիկի, Ապարանի, Սևանի, Գավառի, Վարդենիսի, Տավուշի, Սիսիանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ - տեղ առկա է մերկասառույց:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 19:00 - ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն