Տաղանդը դրսեւորելու իրավունքը (տեսանյութ)
«Կյանքի հմայքն այն է, որ կարողանում ես ոտքի կանգել ձախողումներից», - Նելսոն Մանդելայի խոսքերով համերգավարը բացեց սիրիահայ երաժիշտների մասնակցությամբ դասական համերգը, որը տեղի ունեցավ այսօր ՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։
«Համերգի օրը պատահական չէր ընտրված,- իր խոսքում նշեց ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի արտաքաին կապերի ներկայացուցիչ Անահիտ Հայրապետյանը,-Մենք ընտրել են հենց Մարդու իրավունքների օրը , քանի որ ուզում ենք տուրք մատուցել այն տաղանդին, որ իրենք իրենց հետ բերել են նոր երկիր, քանզի մարդու ամենակարևոր իրավունքն իր տաղանդը ներկայացնելու և դրսևորելու իրավունքն է»։
Դաշնակահար Լուսնյակ Յազջյանը, ով 20 տարի է զբաղվում է երաժշտությամբ , ընտանիքով եկել է Հայաստան՝ սիրիական պատերազմի պատճառով։ Նա ծնվել և մեծացել է Հալեպում,իսկ նրա պապերը Սիրիա են գաղթել 1915 թվականին՝ Եղեռնից հետո։
«Սկզբում փոքր- ինչ դժվար էր, բայց կարևորն այն է, որ կամաց-կամաց ամեն ինչ կարգավորվում է», -ասաց Լուսինե Յազջյանը։ Հայաստան տեղափոխվելուց հետո տիկին Լուսինեի ամուսինը դեռևս չի աշխատում , սակայն նա չի վհատվում.«Դե, որդիս սովորում է Բժշկական համալսարում, իսկ ամուսնուս գործերը հուսանք շուտով կկարգավորվեն, մենք չենք ուզում վերադառնալ Սիրիա, այստեղ կուզինք ապրել»։
Թավջութակահար Հարութ Ղազանչյանը և ջութակահար Շանթ Դանիելյանը մտերիմ են եղել դեռևս Սիրիայում , այժմ, ինչպես իրենք են պատմում, մեկը մյուսին օգնելով փորձում են հարմարվել Հայաստանում.« Փոքր -ինչ դժվար է՝ սովորում եմ , աշխատում եմ , բայց ամեն ինչ անում եմ, որ կյանքս կարողանամ դասավորել»,- ասում է համերգի մասնակից Հարութ Ղազանչյանը։