Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակ ճանապարհներ կան

Հասարակություն
cbb4d1987615846e5d1f21805c060632

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:

Սելիմի լեռնանցքը դժվարանցանելի է. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաս¬տանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան¬ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:


ԱԻՆ