Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արհեստական իշխան մեզ պետք չի»

Հասարակություն
b6cab7e5df7dfdec387bb7a40f6ce588

«Առաջին հերթին մենք հայացք պետք է ուղղենք Սեւանա լճի էկոլոգիան ավելի կայուն դարձնելու համար, այլ ոչ թե այնտեղ ձուկ աճեցնենք»,- այսօր հայտարարեց Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանը:

Այսօր նա, ինչպես նաեւ դաշինքի մյուս անդամները, կլոր սեղանի շուրջ էին նստել քննարկելու, թե ինչպես կարող են պայքարել, որ Կառավարությունը չհաստատի Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը:

«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքերով՝ «Էմիֆրուդ» ընկերությունը իշխանի էնդեմիկ տեսակներին կերակրելու է արհեստական կերերով: Իսկ կերը պարունակում է մեծ քանակությամբ ազոտ եւ ֆոսոֆոր, որպեսզի ձուկը շատ շուտ աճի: Տարեկան էլ ընկերությունը նախատեսում է ստանալ մինչեւ 50,000 տոննա ձկնապաշար:

«Սա զուտ բիզնես ծրագիր է եւ բնապահպանական բնույթ չունի»,- նշեց տիկին Զարաֆյանը:
Սիլվա Ադամյանն էլ ավելացնում է, որ հիմնականում ընկերությունը ձուկը արտահանելու է, սակայն եթե ներմուծված կերերով ձկներին կերակրեն, ապա դրսում վաճառքի հետ կապված խնդիրներ են առաջանալու:

Դաշինքի անդամների խոսքերով՝ բոլորի ուշադրությունը միայն նրա վրա է կենտրոնանում, որ տարեկան ընկերությունը 23 մլրդ դրամ է հատկացնում Սեւանի վերականգմանը: Մինչդեռ դա հասցված վնասները չի կարող փոխհատուցել: