Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղ-տեղ առկա է մերկասառույց

Հասարակություն
3c247a0e724bc22f3672842262fde3e0

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ
դեկտեմբերի 11-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում, մասնավորապես Կոտայքում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Մարտունիում, Դիլիջանում, Տավուշում, Արարատում, Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և Սելիմի լեռնանցքում, տեղում է ձյուն:

Թալինի, Դիլիջանի, Տավուշի, Գորիսի, Սարավանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում ժամը 17:00-ից մինչև 07:00-ն առանց խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր-Նավուր ճանապարհից:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Հանրապետությունում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:


ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն