A
A
Սուրբ Ծննդյան տոնավաճառ
Հաշմանդամներին և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին աջակցության նպատակով դեկտեմբերի 14-ին Երևանի միջազգային կանանց ասոցիացիան կազմակերպում է ամենամյա Սուրբ Ծննդյան տոնավաճառ: Ասոցիացիայի նախագահ Միրնա Մգրդիչյան-Թեչլերի խոսքերով` տոնավաճառով ֆինանսական միջոցներ են փորձելու հայթայթել մարզերում բնակվող 50-ից ավելի երեխաների և անապահով ընտանիքների համար. «Տոնավաճառը նաև յուրահատուկ հնարավորություն է գնել հետաքրքիր իրեր, ստանալ նվերներ և ակամայից օժանդակություն ցուցաբերել Հայաստանում կարիքավոր անձանց»,- տեղեկացրեց ասոցիացիայի նախագահը:
Տոնավաճառը տեղի կունենա Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում դեկտեմբերի 14-ին, ժամը 10.00-19.00։