Հավատարմագրերն է հանձնել Իտալիայի դեսպանը
Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլին:
Երկուստեք կարևորվել է տնտեսական համագործակցության զարգացումն ու ընդլայնումը՝ նկատի առնելով, որ ԵՄ երկրների շարքում Իտալիան հանդիսանում է Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներից մեկը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Իտալիայի հետ Հայաստանի մշակութային, կրթական ու գիտական փոխգործակցությունը միջպետական հարաբերությունների օրակարգի կարևոր բաղադրիչներից է՝ հաշվի առնելով երկու երկրների մշակութային հարուստ անցյալը, կրթական և գիտական մեծ ներուժը:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Իտալիայի՝ 2014թ. ԵՄ նախագահության շրջանում Արևելյան գործընկերությունը կմնա առաջնահերթությունների շարքում:
Դեսպան Ջովաննի Ռիչուլին վստահեցրել է, որ այդ ընթացքում ևս իր երկիրը կաջակցի Հայաստանին՝ եվրոպական օրակարգի շրջանակներում բարեփոխումների իրականացման ճանապարհին:
ՀՀ նախագահի աշխատակազմ