Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի պայթյուն:Կան տուժածներ

Պաշտոնական
2f0380eda9dd7494d8212a940906e54b

Դեկտեմբերի 13-ին, ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տեղի է ունեցել գազից պայթյուն, ինչից 3 քաղաքացի տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ԱԻՆ