Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը ցավակցել է Սերժ Սարգսյանին

Պաշտոնական
ffd0eced6e1fd5574217a78f3b359a13

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ցավակցական հեռագիր է հղել Սերժ Սարգսյանին:

Հեռագրում ասված է.

«Մեծարգո պարոն Սարգսյան,
Ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր`Ազատ Սարգսյանի մահվան մասին:
Ազատ Ավետիսի Սարգսյանը եղել է չափազանց աշխատասեր, համեստ ու պարկեշտ, բոլորի կողմից հարգված ու սիրված մի անձնավորություն: Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին»:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ