Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի գինը՝ լսումների օրակարգում

Պաշտոնական
eb25c5f7cd3c620e397c148916584352

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սենյակում կազմակերպում է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:

Այս մասին հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը։