Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պլանային դասընթացներ` Ռազմական ինստիտուտում

Պաշտոնական
0dd175f1618892067573500b3a31c703

Օրերս ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ ս.թ. սեպտեմբերի 23-ից մեկնարկած հրամանատարաշտաբային ֆակուլտետի սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնի հաստիքապաշտոնային «Կապիտան» զինվորական կոչումով նախատեսված որակավորման 12-շաբաթյա դասընթացների ավարտական հանդիսավոր միջոցառումը:

Դասընթացներին մասնակցում էին հիմնականում ՀՀ ԶՈՒ մոտոհրաձգային, հրաձգային, տանկային գումարտակների և հրետանային մարտկոցների դասակների հրամանատարներ, որոնք ընդգրկված էին պաշտոնի առաջխաղացման ռեզերվի անվանացուցակներում:

Դասընթացների կազմակերպման հիմնական նպատակներից է ռազմական կրթության շարունակականության ապահովումը, ինչպես նաև ժամանակակից մարտական գործողություններին և շտաբային աշխատանքներին պատրաստ, դաշնակից և գործընկեր պետությունների հետ համագործակցության շրջանակներում փոխգործունակ սպաների պատրաստումը: Կրտսեր սպայական կազմը ուսումնառության ընթացքում ստանում է համազորային, այլ զորատեսակների ներգրավմամբ գործողությունների պլանավորման ու վարման, ինչպես նաև մարտական, թիկունքային և տեխնիկական ապահովման վերաբերյալ համակողմանի գիտելիքներ:

Նախորոշված ժամանակամիջոցում կրտսեր սպաները ձեռք են բերում անհրաժեշտ զորատեսակի որակավորում և անցնելով լրացուցիչ ուսուցում ու վերապատրաստում` կարող են ստանձնել ավելի մեծ պատասխանատվություն ենթադրող հրամանատարական պաշտոններ:

ՀՀ ՊՆ