4500 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԲԱՐԻՆ ՀԱՂԹԵՑ ՉԱՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՊարզվում է՝ Արսեն Համբարյանը բացահայտել է հայ ազգի ԴՆԹ-ն. այս մասին այսօր ազգային գրադարանում հեղինակի «Հաղթականչ» գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց գրքի խմբագիր Անահիտ Արփենը:
Ըստ նրա, գրքում ներկայացված են այնպիսի տեղեկություններ, որոնք հետագայում առանձին աշխատությունների նյութ կարող են դառնալ:
«Հայապատումը» բաղկացած է 9-ը արարից եւ բովանդակում է հայ ժողովրդի սկզբնավորման յուրատիպ պատմությունը՝ ներկայացված չափածո ձեւով:Այն նվիրված է Հայկի եւ Բելի ճակատամարտում չարի դեմ տարած հայ- արիների հաղթանակի 4500-ամյակին:
Գրքի բովանդակությունը ներկայցրեց հեղինակը: Արսեն Համբարյանի խոսքերով , ինքը ցանկացել է վանել այն գիտակցությունը,որ իրեն արքա կարծող ժողովուրդը չի կարող համախմբվել:
Ի դեպ, «Նոր դար» հրատարակչության նախագահ Աբգար Ափինյանը նշեց,որ գրքի ամենակարեւոր առանձնահատկությունը «Ինչո՞վ է Հայաստանն ապրել դարեր շարունակ» հարցի պատասխանի բացահայտումն է: Այսինքն, չունենալով բնական գրեթե ոչ մի պաշար՝ Հայստանն ապրել է, քանի որ ունի ապրելու ներքին բանաձեւ՝ հայ լինելու բանաձեւը: