Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչնչացման վտանգի առջեւ է Մագելի քարանձավը

Հասարակություն
Mageli

Ուշադրություն. Վայոց ձորի մարզի Նորավանքի կիրճում գտնվող Մագելի հայտնի քարանձավը հերթական անգամ հայտնվել է լուրջ վտանգի առջեւ: Քարանձավը հանձնվում է վարձակալության զբոսաշրջություն զարգացնելու նպատակով: Քարանձավը հարուստ է ՀՀ Կարմիր գրքում գրանցված ձեռնաթևավորների (չղջիկների) տեսակներով: Ահազանգը բարձրացրել են գիտնականները և բնապահպանները, որոնք վերջին տարիների ընթացքում փորձում են պահպանել քարանձավը պետական մարմինների և գործիչների անգրագետ գործողություններից եւ զբոսաշրջությունից: Վաղը՝ հունվարի 22-ին, խնդիրը կներկայացվի «ԷկոԼուր» մամուլի ակումբում։