Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուն-թանգարանի հարցով Քոչարյանի հետ զրուցել է նաեւ Կոբզոնը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
e198488e5f171a1dd548469062f454ff

Աշխարհահռչակ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանն այսօր կդառնար 93 տարեկան: Չնայած քաղաքապետարանի և մշակույթի նախարարության բազմաթիվ խոստումներին, կոմպոզիտորի տուն-թանգարանի համար հայրենիքում ոչ մի տարածք չի տրամադրվել: Առաջին անգամ տարածք տրամադրելու հարցով 2001 թվականին քաղաքապետարանին դիմել է կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանը, ով նաև «Առնո Բաբաջանյան հիշատակի միջազգային հիմնադրամ»-ի հիմնադիրն է: «Անցել է 13 տարի, իսկ պետական մարմինների կողմից ոչ մի շարժ չկա,- մեզ հետ զրույցում նշեց Արա Բաբաջանյանը:- Մինչև հիմա այդ հարցն օդի մեջ է, և երևի ոչ քաղաքապետարանին և ոչ էլ մշակույթի նախարարությանը պետք չէ այդ թանգարանը»: Նա նաև հավելեց, որ պատրաստ է նվիրել իր հոր անձնական իրերը, դաշնամուրը և անգամ պատվոգրերը, միայն թե լինի մի անկյուն, որտեղ հավաքված կլինի այն ամենը, ինչ կապված է Առնո Բաբաջանյանի հետ: Այս հարցով 2001 թվականին նախագահ Ռոբերտ Քոչարյանին դիմել է անգամ Իոսիֆ Կոբզոնը, իսկ 2009-ին Արա Բաբաջանյանն անձամբ հանդիպել և զրուցել է Սերժ Սարգսյանի հետ, և նորից տրվել են խոստումներ, որոնք մինչ այսօր չեն իրականացվել: