Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շնորհակալություն արաբական աշխարհին»

Մշակույթ
plakat-200x300

Մեծ եղեռնի 100 ամյա տարելիցին ընդառաջ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան կազմակերպում է «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ»  համերգային ծրագիրը: Հնչելու են արաբական և հայկական հոգևոր և աշխարհիկ խմբերգեր: Արաբերեն լեզվի և կատարողական նրբությունների խնդրով սիրահոժար իրենց պատրաստակամությունն են հայտնել արաբական աշխարհում շատ հայտնի ինչպես նաև եվրոպական հեղինակավոր մցույթներում առաջնեկություն վաստակած Լիբանանի հանրապետության Թրիփոլի քաղաքի «Ֆայհա» քառաձայն երկսեռ երգչախումբը, որի հիմնադիրն է տաղանդավոր խմբավար, հասարակական գործիչ, մեր հայրենակից Պարգև Թասլաքյանը: Մինչ համերգը «Ֆայհա» երգչախմբի 2 անվանի մեներգիչներ և խմբավարը ս.թ. փետրվարի 1-ից Երևանում են և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կատարում են համատեղ փորձեր: Հայաստանի պետական ֆիլհարմոնիա Հեռ. 099 333 846