Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ» (տեսանյութ)

Մշակույթ
գրող

Կոտրված սրտով հեռացողների մեջ Դու չէ,որ վերջինն ես լինելու: Այս տողերի հեղինակ, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը կյանքից հեռացավ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը: Բանաստեղծը հայ գրականության մեջ հայտնվեց 60-ական թվականներին: Առաջին հայացքից պարզ ու հասարակ թվացող գյումրեցին աշխարհը տեսավ ու զգաց միայն իրեն հատուկ խորությամբ, խոսեց ամենակարևոր ու անհրաժեշտ բաների մասին, սիրեց մարդուն, ապրեց իր ժամանակի ցավը`դառնալով մի ամբողջ ստեղծագործող սերնդի անաչառ ու անփոխարինելի ուսուցիչը: Հովհաննես Գրիգորյանի կորուստը ոչ միայն իր ընտանիքինն էր, այլ նաև ընկերներինը, մտերիմներինը, նրա ընթերցողներինը: Նրա պարզ ու դիպուկ խոսքը շատ երիտասարդ գրողների համար դարձել է կյանքի ուղենիշ: Պատահական չէ, որ Հովհաննես Գրիգորյանի վերջին ժողովածուն վերնագրված է՝ «Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ»: Հենց այս տողերն է նա արտասանել վերջին անգամ գրողների միության շենքից դուրս գալիս: Գրողի մասին ավելին՝ տեսանյութում