Կրոնական շարժառիթներով տապալված աշխատանք.kron.armhels.com
Մանկավարժականի նախկին դասախոսը չի պատրաստվում կրկին պաշտպանել իր թեկնածուական ատենախոսությունը, քանի որ համոզված է` աշխատությունը գիտխորհորրդը դատում է ոչ թե դրանում արծարծված գաղափարների հիման վրա, այլ իր կրոնական համոզմունքների, քանի որ խորհրդի աշխատանքին միջամտել են Հայ առաքելական եկեղեցու հեղինակություններ: «Այս մասին ես տեղեկացել եմ որոշակի աղբյուրներից»,- ասում է 40-ամյա Արմինե Դավթյանը իր` «Ավագ դպրոցականների հոգևոր դաստիարակության առանձնահատկությունները» ատենախոսության պաշտպանության բացասական ավարտից մեկ տարի անց: 2013-ի փետրվարի 28-ին մանկավարժական համալսարանում ձեւավորված գիտական խորհրդի մեծ մասը` 12-ից 7-ը, դեմ են քվեարկել Դավթյանի ատենախոսությանը՝ մերժելով գիտական աստիճան տալ: Ավելի վաղ Դավթյանին փաստացի հեռացրել էին աշխատանքից` ըստ համալսարանի ղեկավարության ամբիոնի վերակազմավորման պատճառով, մինչդեռ կինը պնդում է, որ իրական պատճառը իր թեզն ու դրանում վեր հանված կրթական խնդիրներն են. «Թեպետ ես շարունակեցի աշխատել միայն Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի հետ համատեղ նախագծում` ավարտին հասցնելով ինձ հանձնարարված դասախոսների վերապատրաստման պատասխանատու ծրագիրը: Սակայն, նույնիսկ սա առիթ չհանդիսացավ ղեկավարությանը վերանայելու իրենց որոշումը»: Դավթյանն ասում է, որ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան աբեղա Նավասարդյանի կարծիքն աշխատության վերաբերյալ, որն ինքը համարում է ոչ գիտական, ի սկզբանե կանխանշել էր պաշտպանության գործընթացում ընգրկված մյուս անձանց վերաբերմունքը: «Այն իրավաբանորեն և գիտական էթիկայի տեսանկյունից չէր կարող որևէ դեր ունենալ գիտական աշխատանքի պաշտպանությունում, սակայն խորհրդի նախագահն ու քարտուղարը ներառեցին այն կարծիքների մեջ ևս», – նշում է նախկին դասախոսը, որ պատրաստվում է աշխատանքը պաշտպանել Հայաստանից դուրս: «Իմ աշխատության գիտական թեզիսները ներկայացրել եմ մի շարք գիտական հաստատություններ և ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայում ու Նիժեգորոդսկի պետական լեզվաբանական համալսարանում ստացել եմ առաջարկներ այն ՌԴ-ում կամ Ուկրաինայում պաշտպանելու համար և զբաղվում եմ թարգմանությունով»: Կարդալ ավելին ՝