Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Օպերայի աշխատակիցները միացան Դեմ ԵՄ ակցիային (տեսանյութ)

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այդպես էլ չներկայացվեց Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Հանդիսատեսը սպասում էր, իսկ դերակատարները դուրս չեկան բեմ։ Պատճառն այն է, որ թատրոնի աշխատակազմը ստացել է հունվար ամսվա աշխատավարձը, եւ պարզվել է, որ 1974թ հետո բոլոր ծնվածներից պահվել է կենսաթոշակային պարտադիր բաղադրիչը։ Որպես համերաշխության նշան՝ նրանց են միացել նաեւ մյուս աշխատողները։ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները օպերայի բակում են։ «Ա1+»-ի թղթակիցը հաղորդում է, որ երբ ստեղծագործական անձնակազմը դուրս է եկել բակ եւ տեղեկացրել իրենց ակցիայի մասին, նրանց ողջունել են ծափերով։ Մինչդեռ հանդիսատեսին քիչ առաջ հայտնել են. թե իբր դերակատարները հիվանդացել են, դրա համար ներկայացումը տեղի չի ունենալու։