Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը ճնշում է գործադրում» (տեսանյութ)

Հարցազրույց
0082265a923eac687417ffa4890f5577

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը վստահ է, որ գործատուների վրա, որոնք պարտադիր կուտակային համակարգի համար պահումներ են անում իրենց աշխատակիցների աշխատավարձերից, ճնշումներ են գործադրվում։ «Ես ճնշման մի դրվագ կասեմ. Սերժ Սարգսյանը դեռ չգործող օրենքի մասին դրական էր արտահայտվում, դա ակնհայտ ճնշում է»,- «Ա1+»-ի հյուրասրահում ասաց տիկին Ալավերդյանը։ Նա Սահմանադրական դատարանից մեծ սպասումներ ունի։ «Ես միշտ ներողամիտ, խնայողաբար եմ վերաբերվել ՍԴ-ին։ ՍԴ-ի եւ ամեն մի դատավորի համար սա քննություն է, որ իրենք պետք է պատշաճ ձեւով տան եւ պատվով դուրս գան»-նշեց մարդու իրավունքների նախկին պաշտպանը։