Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լենուղի գյուղի բնակիչները բնակարան են պահանջում

Հասարակություն
4d8dfe22f1e73012bbf82e725379bcdd

Արմավիրի մարզի Լենուղի գյուղի 4-րդ վթարային շենքի բնակիչներն այսօր Կառավարության դիմաց էին: Նրանք պահանջում են իրենց կամ նոր բնակարանով ապահովել կամ վերաբնակեցնել: Բնակիչների խոսքով` Լենուղի գյուղի վթարային շենքի 29 ընտանիքներ հայտնվել են անելանելի վիճակում: Լենուղիի բնակիչներն ասում են, որ հարցի մասին ահազանգել են գրեթե բոլոր պատկան մարմիններում, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել: Վթարային շենքի բնակիչները նշում են, որ հույս չունեն, թե իրենց խնդիրը լուծում կստանա: Այժմ Լենուղիի բնակիչներից մի քանիսը Տարածքային Կառավարության շենքում են, որոնք ղեկավարների հետ քննարկում են իրենց բնակարանների հարցը: