Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հաղթողը կմեկնի Անգլիա (տեսանյութ)

Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված միջոցառմանը հայտարարվեց «ԱրմենՏել» ընկերության կողմից կազմակերպված ուսանողական մրցույթի հաղթողի անունը: Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը և ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը վիճակահանությամբ պարզեցին հաղթողի անունը: Գլխավոր մրցանակին արժանացավ ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի Աննա Թովմասյանը: