ՀՀԿ-ական պատգամավորից դժգոհ են (տեսանյութ)
Մասիս քաղաքի բնակիչ Արմեն Հարությունյանը նեղացած է իշխանություններից։ Նա դժգոհում է Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի մեծամասնական ընտրակարգով ընտրված Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանից։ 80- ամյա Արմեն Հարությունյանն ասում է՝ հանրապետական պատգամավորը չի հետաքրքրվում բնակիչների կյանքով։ «Ինչ ընտրել ենք՝ կորել է, չի երևում», - «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նա։ Իր քվեն ստացած պատգամավորին երբևէ չի տեսել, բայց նրան շատ հարցեր ունի տալու, հարցերից մեկն էլ բարձրաձայնում է. «Մի անգամ չի եկել ժողովրդի մեջ, հարցնենք՝ ինչի՞ ենք ընտրել իրեն»։ «Չգիտեմ՝ որտեղից բռնեցին-բերեցին՝ ոչ գալիս ա, ոչ էլ մի բան է խոստանում, տանը երկու հաշմանդամ մարդ ունեմ, խաբել են, թե տուն ենք տալու...», - հիասթափված է Հարություն պապը։ Մասիսի տարածաշրջանի մեծամասնական պատգամավորից բողոքում են բնակիչներից շատերը։ Էռնա Գյանջումյանը չի լսել, որ իր գործունեության ընթացքում պատգամավորը իրենց գյուղից մի խնդիր բարձրացրած լինի ԱԺ ամբիոնից. «Մենակ ընտրվելուց են գալիս, ստից խոստումներ տալիս, ընտրվեցին՝ սաղ մոռանում են»։ Նշենք, որ 2012 թվականին ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը Արարատի մարզի թիվ 16 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է պատգամավոր