A
A
Սիրիահայերը սովոր չեն «խնամի–ծանոթ–բարեկամ»-ով (տեսանյութ)
ՀՀ կառավարությունը պետք է սեփական արտադրություն սկսող սիրիահայերի համար արտոնյալ պայմաններ ստեղծի՝ համոզված է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը. «Հայաստանում գործում են «խնամի-ծանոթ-բարեկամ» հարաբերությունները, իսկ այդ մարդիկ սովոր չեն դրան, նրանք իրենց հույսը դնում են միայն իրենց բիզնեսի վրա»: Իսկ արդար կլինի՞ արդյոք հայաստանաբնակ գործարարների նկատմամբ սիրիահայերին տրամադրվող արտոնությունները։ Վազգեն Սաֆարյանը վստահ է` այո. «Նրանք կորցրել են իրենց բնակատեղին, եկել են այստեղ, իրենց պետք է խրախուսել»: