Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քամին պոկել է տանիքը

Քաղաքականություն
b58b88cb275976b968195a36533bdf7c

Փետրվարի 22-ին, ժամը 09.49-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի 4-րդ փողոցի թիվ 5 տան տանիքը պոկվել է: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ փետրվարի 21-ին ժամը 18.00-ից 20.00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով վնասվել են նաեւ  Լոռու մարզի Տաշիր քաղաքում գտնվող թիվ 43 ՀՓՋ-ի տանիքը՝ 100 քմ մակերեսով և երկու պատուհան, Կաթնառատ գյուղում պանրի գործարանի տանիքն ամբողջությամբ, Լեռնահովիտ գյուղի ավտոճանապարհի 6-8 կմ-ի հատվածում շրջվել են 25 էլ. սյուն, ամբողջությամբ հոսանքազրկվել է Տաշիր քաղաքը, բացառությամբ կենսաապահովման կարևորագույն օբյեկտների: