Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրոնային առևտրի զարգացման խոչընդոտները ՀՀ-ում (տեսանյութ)

Տնտեսություն
d42bd06114f227ad62a5faedaeed928b

Նկարիչ –մոդելավորող Լիլիթ Թորոսյանը պատրաստում է աքսեսուարներ և զարդեր: Իր աշխատանքներն իրացնելու տարբերակներն այսօր շատ չեն: Նա կարողանում է դրանք վաճառել միայն որոշ խանութներում և հազվադեպ կազմակերպվող ցուցահանդես- վաճառքների ժամանակ: Լիլիթը միակը արվեստագետը չէ, որ կանգնած է իր աշխատանքներն իրացնելու խնդրի առաջ։ Որպես լուծում առաջարկում է. եթե մարդիկ իրոք զբաղվում են իրենց ձեռքի աշխատանքի առևտրով կամ այլ սկսնակ բիզնեսով, հնարավորություն տալ ինտերնետի միջոցով իրացնել ապրանքը նաեւ Հայաստանից դուրս: Հայաստանում էլեկտրոնային առեւտրի ծավալները դանդաղ, բայց աճում են։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ էլեկտրոնային առևտրի և էլեկտրոնային միջավայրում կատարված գործարքների ծավալները 2013 թվականի երկրորդ եռամսյակում կազմել են 137.6 մլրդ դրամ, ինչը 2012թ համեմատ՝ ավելի է 7%-ով: Նախորդ տարվա սեպտեմբերին կառավարությունը հաստատել է Հայաստանում էլեկտրոնային առեւտրի խթանմանն ուղղված ծրագիրը։ Ինչ խնդիրներ կան այս ոլորտում՝ դիտեք տեսանյութը