Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շվեյցարիայի վիզա այսուհետ կտրամադրվի Երեւանում

Տնտեսություն
fcec69a348bc38dcbcd0c27345ff12ec

Հայաստանում Լեհաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունները պատիվ ունեն տեղեկացնելու, որ Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը 2014 թ-ի մարտի 1-ից ստանձնում է Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև Հայաստանում օրինական բնակվող երրորդ երկրների քաղաքացիներին Շվեյցարիայի Համադաշնության մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթը: Գործառույթը վերաբերում է միայն Շենգեն` C տեսակի արտոնագրերին, որոնք թույլ են տալիս 180 օրվա ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով գտնվել Շենգեն գոտում: Այս կերպ ՀՀ քաղաքացիների համար վերանում է Թբիլիսիում Շվեյացրիայի դեսպանություն դիմելու անհրաժեշտությունը, ինչը հավելյալ ծանրաբեռնվածություն էր առաջացնում դիմումատուների համար: Բացառություն են կազմում ազգային` D տեսակի արտոնագրերը: Վիզաների հարցերում փոխադարձ ներկայացուցչության վերաբերյալ Լեհաստանի և Շվեյցարիայի միջև համապատասխան պայմանագիրը 2014թ-ի հունվարի 27-ին ստորագրել են Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին և Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերը: Լեհաստանի դեսպանություն