Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գլխավոր պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է» (տեսանյութ)

Հարցազրույց
052ce7d788100dd4d9b9cca2e569f898

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ու մի շարք նախաձեռնություններ այսօր հրապարակել են Մարտի մեկի դեպքերի պատասխանատուների ցուցակը։ Այն գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը, ԱԺ այն ժամանակվա նախագահ Տիգրան Թորոսյանը, Սերժ Սարգսյանը, Վարդան Օսկանյանը։ «Ա1+»-ի հյուրասենյակում իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտնեց, որ իրենք նպատակ ունեն մեկ անգամ եւս հանրային օրակարգ վերադարձնել այն մարդկանց կազմը, որոնք պատասխանատու են Մարտի մեկի դեպքերի համար։ «Երկրորդ նպատակը՝ իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել այդ դեպքին։ Եթե ցանկանում են իրավական գնահատական տալ Մարտի մեկի դեպքերին, ապա պետք է հարցաքննել այդ ցուցակում առկա մարդկանց։ Գլխավոր պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է։ Այս ցուցակն ի գիտություն ուզում ենք ներկայացնել նաեւ միջազգային հանրությանը»,-ասաց Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ ցուցակում առկա մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն. «Եւ դրանով կորոշվի՝ արդյո՞ք կա խաղաքական կամք՝ բացահայտելու Մարտի մեկի դեպքերը»։