Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծ Մանթաշի դպրոցը վերածվել է աշխույժ շինհրապարակի

Տնտեսություն
քաղշին1

Մեծ Մանթաշ գյուղի դպրոցի 4 մասնաշենքերը կապող 5-րդ մասնաշենքի տարածքում սովորական շինարարական աշխատանքներ էին ընթանում, երբ շինհրապարակ այցելեցին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը և նախարարության այլ պատասխանատուներ: 70-ական թվականներին կառուցված այս դպրոցը բաղկացած է եղել 7 մասնաշենքից և նախատեսված է եղել 1200 աշակերտի համար: Վերակառուցման այս նախագիծը իրականացվել է 360 աշակերտի համար: Ներկայումս դպրոց է հաճախում 274 աշակերտ, որի պատճառով վերակառուցման են ենթարկվել 7 մասնաշենքերից 4-ը, իսկ ներքին բակի տեղում կառուցվում է 5-րդ նոր մասնաշենքը: Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը բացառեց անբավարար տեխնիկական վիճակում գտնվող օբյեկտներում հիմնանորոգումների իրականացումը` առանց դրանց ուժեղացման - վերականգնման աշխատանքների կատարման. «Նախ, վեր ենք հանելու բյուջեում ընդգրկված 2-րդ և 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող օբյեկտներն ու գնահատելու ենք դրանց սեյսմազինվածության աստիճանը: Ապա, իրականացնելու ենք ավելի մեծածավալ ու առավել հուսալի միջոցառումներ, որոնք հետագայում կապահովեն կարևորագույն օբյեկտների սեյսմիկ անվտանգության նվազագույն պահանջները»,- ընդգծեց նախարար Թադևոսյանը: Դպրոցի վերակառուցման վրա ընդհանուր առմամբ կծախսվի շուրջ 500 մլն դրամ:   Քաղաքաշինության նախարարություն