A
A
«Դեմ եմ»-ը բողոքի ակցիա կանցկացնի մարտի 7-ին (տեսանյութ)
Չնայած Սահմանադրական դատարանը կասեցրել է կենսաթոշակային կուտակային համակարգի մասին օրենքի պարտադիր դրույթը մինչեւ մարտի 28-ի ՍԴ քննությունը, այնուամենայնիվ Ֆինանսների նախարարությունը շարունակում է տոտալ ճնշումների ենթարկել որոշ գործատուների՝ վստահեցնում է «Դեմ եմ» նախաձեռնության ակտիվիստ Դավիթ Մանուկյանը: Այս խնդրի հետ կապված նախաձեռնությունթյունն իր բողոքի հերթական ակցիան կանցկացնի Ֆինանսների նախարարության դիմաց: «Ես ցանկանում եմ հիշեցնել, որ մարտի 28-ին Սահմանադրական դատարանի վճռի կայացման օրը չէ, պարզապես այդ օրը դատարանը սկսում է գործի քննությունը»,- ասաց ակտիվիստ Դավիթ Մանուկյանը: Նա նաև հավելեց, որ այդ ժամանակահատվածում իրենց պայքարն ավելի լայն թափ կառնի: