Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակվել է

Հասարակություն
կկկկկկկ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 12:30–ի դրությամբ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ - Ջերմուկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը փակվել է: Կատարված մաքրման աշխատանքներից հետո ներկա պահին ճանապարհը բաց է մեկ երթևեկելի գոտիով: Մաքրման աշխատանքները շարունակվում են: Երկկողմանի երթևեկությունը կվերականգնվի օրվա վերջին:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն