A
A
Ղրիմի հարցը ԼՂ-ի հետ առնչություն չունի (տեսանյութ)
Հայաստանն ու Ադրբեջանն առայժմ չեն կարող խաղաղության պայմանագիր կնքել: Այս կարծիքին է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: Նրա խոսքերով՝ երկու երկրների միջև չկա որևէ հարցի շուրջ վերջնական համաձայնության նշույլ, քանի որ Հայաստանի դիրքորոշումը էականորեն տարբերվում է Ադրբեջանի մոտեցումներից: «Հայաստանի և Ադրբեջանի տեսանկյունները բոլորովին տարբեր են, և մեր իրականությունը նույնպես տարբերվում է Ադրբեջանի կեղծ իրականությունից»,- նշում է քաղաքագետը: Ալեքսանդր Մարգարովը նաև խոսեց Ղրիմի շուրջ ծավալված իրադարձությունների մասին: Համեմատականներ տանելով Ղրիմի և Արցախի միջև՝ նա նշեց, որ Ղրիմի ինքնորոշումը ոչ մի էական ազդեցություն չի կարող ունենալ Ղարաբաղյան խնդրի լուծման վրա: