Ինչի մասին է Արամ MP3—ի եվրատեսիլյան երգը
«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան երգի տեսահոլովակի պրեմիերան այսօր՝ ժամը 22-ին։ Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվության ծառայությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ այսօր կհանգուցալուծվի «Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթի ամենահետաքրքիր ինտրիգներից մեկը. «Հայտնի կդառնա այն երգը, որով Արամ MP3-ին կներկայանա միջազգային երաժշտական հանրությանը: Մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա այսօր` 22:00-ին, Առաջին ալիքի եթերում»: Հայաստանյան երգի բնորոշող 3 բառերն են՝ «պայքարի´ր հանուն սիրո»: Հիշեցնենք, որ մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում: Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը: Արամ МP3-ն կմասնակցի մայիսի 6–ի կիզաեզրափակչին։ Իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 10-ին: