Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենամյա «Գինի լից» ֆլեշմոբ մայրաքաղաքում (տեսանյութ)

Հասարակություն
gini

2012 թ-ից սկսած արդեն ավանդույթ դարձած «Գինի լից» ամենամյա ֆլեշմոբն այս տարի եւս իրականացվեց, որը նվիրված էր Սողոմոն Թեհլերյանի հիշատակին: Ֆլեշմոբի կազմակերպիչները ` Պատանի պատմագետների ակումբը , «Միշտ երիտասարդ»հասարակական կազմակերպությունը, բոլոր ցանկացողներին հրավիրել էին՝ մեկ անգամ եւս հիշեցնելու Թեհլերյանի սխրագործության մասին: Հիշեցնենք, որ 1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ փաշային: Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին եւ ձերբակալվում, իսկ հունիսի 2-ին գերմանական դատարանը նրան անմեղ ճանաչելով` ազատ է արձակում: Սողոմոն Թեհլերյանը աշխարհում միակ արդարացված մարդասպանն է: Նա ընդունել է իր մեղքը, սակայն դատարանը անմեղ է ճանաչել Սողոմոնին: Սողոմոն Թեհլերյանի դատապաշտպանն էր ազգությամբ գերմանացի Յոհանես Լեփսյուսը: Մասնակիցներին բաժանվեց գինի, նրանցից շատերի ձեռքում կար Թեհլերյանի նկարը, պաստառները: Ֆլեշմոբը սկսեցին երգ ու պարով : Հյուսիսային պողոտայից երգով և երթով շարժվեցին Հանրապետության հրապարակ : Պատանի պատմագետների ակումբի հիմնադիր-ղեկավար Արա Հակոբյանը, խոսելով «Գինի լից» ֆլեշմոբի մասին, ասաց. «Այս ամենն անում ենք, որպեսզի երիտասարդությունը ճանաչի հայ ազգի հերոսներին եւ նրանց սխրագործությունների գինը, քանի որ Թեհլերյանը պատրաստ էր նվիրել իր ազատությունը հանուն ազգի ոճրի կամ վրեժի»: