Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվտանգության աշխատակիցը դատապարտյալին կանաչ զանգված էր փոխանցում

Հասարակություն
cd2fee5ccd96c7d5f95f4649701c5620

Այսօր առավոտյան, ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում խուզարկության է ենթարկվել «Կոշ» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ավագ սերժանտ Ն. Մ-ն: Վերջինի ծառայողական համազգեստի բաճկոնի աջ գրպանից հայտնաբերվել է «Ախթամար» տեսակի ծխախոտի տուփ, որում առկա է եղել մոտ 19,5 գրամ կանաչ, յուրահատուկ հոտով, մանրացրած զանգված: ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետը նշված զանգվածը պատրաստվել է փոխանցել դատապարտյալի: Այս մասին հաղորդում է  ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը: