Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի է «գազի հանձնաժողովի» կազմը. Փաստինֆո

Հասարակություն
natural-gas1

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգյանը հաստատել է բնական գազի կալորիականությանն առնչվող խնդիրներն ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը: Հիշեցնենք՝ կառավարության՝ փետրվարի 20-ի նիստում Տիգրան Սարգսյանն անդրադարձել էր հասարակության շրջանում առկա բողոքներին՝ կապված գազի որակի, մասնավորապես՝ կալորիականության ցածր լինելու հետ: Նա նշել էր, որ հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի սպառողների մոտ կասկածներ չլինեն: Հարցի քննարկման ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն առաջարկել էր այս հարցով հերթական հանձնաժողովը ստեղծել, որում կներառվեն գիտնականներ, հանրային խորհրդի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Խմբի աշխատանքի էությունը լինելու է հասարակության համար համոզիչ փաստարկներ ներկայացնելը»,- հայտարարել էր Տիգրան Սարգսյանը: Եվ ահա մեկ ամիս անց աշխատանքային խումբն արդեն կազմավորված է և անցնում է աշխատանքի: Վարչապետի որոշմամբ, աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Այլ մանրամասներ՝ այստեղ