Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր ատոմակայան չի կառուցվի, բայց էլեկտրաէներգիան կթանկանա. Փաստինֆո

Տնտեսություն
0c6737ff029c981b4fa8c670d0c46641

ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքները դարձյալ հետաձգվում են: Նման որոշման նախագիծ է ներկայացվել ՀՀ կառավարության առաջիկա` մարտի 27-ի նիստի օրակարգում: Հիշեցնենք՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ.՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել՝ շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2016թ. սեպտեմբերը: Շահագործման այս վերջին ժամկետը, փաստորեն, 2 տարուց ավարտվում է, իսկ նոր էներգաբլոկը, որի կառուցման մասին տարիներ շարունակ միայն խոսվում է, այդպես էլ չի կառուցվում: Փաստ է, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության տեսակետից Մեծամորի ատոմակայանը այլընտրանք չունի: Իշխանությունները մշտապես հայտարարել են, որ հին ատոմակայանի շահագործումը կդադարեցվի միայնայն ժամանակ, երբ կկառուցվի նորը: 2008թ. հոկտեմբերին՝ Ժողովրդին և Ազգային ժողովին ուղղված իր ուղերձում, Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել»։ Հայաստանի էներգետիկայի ոլորտի պաշտոնյաներն էլ հայտարարել են, որ նոր էներգաբլոկը շահագործման կհանձնվի մինչև Մեծամորի ատոմակայանի շահագործումից հանելը, այսինքն՝ մինչև 2016թ.։ Մեկ տարի առաջ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն արդեն այլ ժամկետ նշեց` հայտարարելով, որ նոր էներգաբլոկը պատրաստ կլինի 2019թ: Հիմա էլ, փաստորեն, կառավարության հասատմանը ներկայացված նախագծից պարզ է դառնում, որ նոր էներգաբլոկի կառուցման ժամկետը շատ ավելի է հետաձգվում: Նախագծում, ի դեպ, դրա մասին չի էլ հիշատակվում: Փոխարենը նշվում է միայն գործող էներգաբլոկի կյանքը երկարաձգելու անհրաժեշտության մասին, այն էլ, ըստ ամենայնի` 15տարով: Ավելին՝ այստեղ