«Նախագահականից հետո Կանյաչնին թիթիզություն ա». Աշոտյան (տեսանյութ)
«Երեկվա իմ մի քանի ելույթներից հետո մտածում էի, որ մի հրաշալի քառյակ կնստի տունը, կպատրաստվի, գինու կոմբինատներում իրարից կկրկնօրինակի։ Տղեք, ձեր PR մենեջերն ով ա, հանեք գործից, տարրական քարոզչական ծուղակի մեջ կարելի է ընկնել, այն էլ ութ ոտքով, ես համաձայն եմ, որ թատրոնի միջազգային օրը ազդել է ելույթների վրա, բայց ես բոլորին դերասաններ չեմ անվանի։ Երկու քաղաքական գործիչներին կասեմ դերասաններ։ Երեկվանից հետո փորձել ինձ խոսացնելը մազոխիստական է։ Աշոտյանն իր անունը հնչեցրած պատգամավորներից մեկին բեմի բանվոր անվանեց, մյուսին չուզեց անդրադառնալ. «Իմ մակարդակը չի։ Բայց մի քանիսին պետք է անդրադառնամ։ Ասում են, որ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, ինչու՞ են ասում, երեւի սենց դեպքեր շատ են լինում, դրա համար ժողովուրդն ասում է՝ էլի կարկուտ եկավ, էլի ծեծելու է»։ Պարոն Աշոտյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի ելույթին. «Ինչ-որ մեկը հելավ ասեց КВН չի, КВН-ը խելքի բան է, կենսուրախության, ավելի լավ է КВН խաղալ, կամ սցենարներ գրել, քան քաղաքական տնփեսա սերիալի հերոս լինել։ Ձեր վիճակը շատ վատ է, իմ վիճակն էլ լավ չի։ Չգիտեմ՝ ձեզ հետ ոնց վարվեմ, ոնց անեմ, որ ձեզ վնաս չտամ»։ Պարոն Աշոտյանը նշեց, որ այսօրվա քննարկումը իր մտքի մեջ չի տեղավորվում. «Ինձ թվում է՝ ուզում են ինձ մանթրաշ գցեն, երեք քաղաքական միավորում ընդդեմ մի քաղաքական միավորի մեկ անդամի, շատ լավ քաղաքական կուրս է, պահեք այս կուրսը, բայց ճաշից հետո մանանեխ պետք չի։ Նախագահականից հետո Կանյաչնին թիթիզություն ա»։