Որոշ ճանապարհներ փակ են, գործում է թեժ գիծ
Տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության www.mtc.am պաշտոնական կայքում։ Նախարարությունում գործում է նաև թեժ գիծ՝ 56-25-33 հեռախոսահամարով, որը շուրջօրյա տեղեկություն է տրամադրում ճանապարհների վիճակի մասին։ Միջպետական և հանրապետական ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 11.00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում տեղում է առատ ձյուն, ուժեղ քամի, առկա է մերկասառույց, ցածր տեսանելիություն: Փակ են Երևան – Գյումրի – Բավրա - Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին - Անի, Վանաձոր - Ալավերդի ( 59-րդ կմ-ում՝ փլվածքի պատճառով), Բերդ - Ճամբարակ, Արթիկ - Ալագյազ ճանապարհահատվածները և Թուխ Մանուկի (Քյարքի) ու Վարդենյաց լեռնանցքները: Հանրապետության միջպետական և հանրապետական ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի է: Խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում է մաքրման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն