Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հասարակությունը պետք է իմանա աուտիզմի մասին. մասնագետ (տեսանյութ)

Հասարակություն
68cafe6b58a74e7e8aaa3c0e90f30640

Հայաստանում հարկավոր է ստեղծել աուտիզմի հաղթահարման ռազմավարություն՝ Կարծում է «Աուտիզմ. հաղթահարում» հկ նախագահ Հասմիկ Մարգարյանը։ Աշխարհում այսօր 88 երեխայից 1-ը տառապում է աուտիզմով։ Աուտիզմը զարգացման ընթացքի բարդ խանգարում է, որը հիմնականում ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարիների ընթացքում։ Այն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա, խոչընդոտում սոցիալական հարաբերությունների և հաղորդակցվելու հմտությունների զարգացմանը։ Աուտիզմով հիմնականում տառապում են արական սեռի երեխաները։ Ոլորտի մասնագետները կարծում են, որ այս խնդրին պետք է ցուցաբերել համակարգված մոտեցում։ Կանխարգելել հնարավոր չէ, ու հասարակությունը պետք է տեղյակ լինի այս խնդրին։ Ավելին՝ տեսանյութում