A
A
Ո՞վ է ստում Քեսաբի հարցով
Մոսկվայում ակցիա է անցկացվել՝ աջակցություն հայտնելով Սիրիայի կառավարությանը ծայրահեղականների դեմ պայքարում։ ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ՌԴ-ում Սիրիայի դեսպանատան մոտ մոմեր են վառվել Քեսաբում զոհված հայերի հիշատակին։ «Չկա որեւէ նորություն այն հանգամանքում, որ Թուրքիան օգնում է ահաբեկիչներին։ Նա է իր ինքնաթիռների ուղեկցությամբ օգնել ահաբեկիչներին մտնել Քեսաբ։ Արդյունքում զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ»,-ասել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիադ Խադդատը։ Ի դեպ, պաշտոնական տեղեկատվություն չկա Քեսաբում զոհված հայերի մասին։ Ակցիայի կազմակերպիչներից մեկն էլ Ռուսաստանի հայերի միությունն էր։