Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քեսաբահայությանն ուղղված ընհանուր գումարը՝ 28 256 ԱՄՆ դոլար

Քաղաքականություն
kesab1

Այսօր «Հայաստան» Հիմնադրամի գործադիր վարչությունը քեսաբահայության օգնության նպատակով 13 711 ԱՄՆ դոլար է փոխանցել Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը: Ս/թ ապրիլի 7-ի դրությամբ քեսաբահայությանն ուղղված ընհանուր գումարը կազմում է 28 256 ԱՄՆ դոլար: «Հայաստան» համահայկական հիմնադրամը խնդրում է շարունակել սատարել Քեսաբի մեր հայրենակիցներին: Ձեր նվիրատվությունները կարող եք ուղղել Արդշինինվեստբանկում բացված հետեւյալ հաշվեհամարներին` 2470100030900000 (AMD) 2470100030900001 (USD) SWIFT: ASHBAM22 Ի դեպ, ՀՀ կրթության և գիտության ոլորտի մի շարք հաստատություններ, միանալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի` քեսաբահայությանն աջակցելու նախաձեռնությանը, արդեն գումարներ են փոխանցել այդ նպատակով բացված հատուկ հաշվեհամարին: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այդ հաշվեհամարին է փոխանցել մեկ միլիոն ՀՀ դրամ: Միաժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում ոլորտի մյուս կազմակերպություններին` իրենց հնարավորությունների շրջանակում միանալ այս ազգանվեր նախաձեռնությանը: