A
A
Օպերային թատրոնի տնօրենի անունը հայտնի է
Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր տնօրենը 41-ամյա Անդրանիկ Արզումանյանն է։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին մշակույթի նախարարության մամլո ծառայությունից։ Մշակույթի նախարարության հայտարարած մրցույթի արդյունքում նա եւ Ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը հաղթող էին ճանաչվել բոլոր փուլերում։ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երկու թեկնածուներից այսօր ընտրել է Անդրանիկ Արզումանյանին։ Նա մոտ տասը տարի ղեկավարել է Եգիպտոսի ռուսական մշակույթի տունը եւ վերջերս է վերադարձել հայրենիք։