Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ ԱԳՆ. Մենք մեղավոր չենք

Քաղաքականություն
images-472x265

«Բավական է՝ մեղքը բարդել Ռուսաստանի վրա՝ մեղադրելով նրան Ուկրաինայի բոլոր խնդիրների համար։ Ուկրաինայի ժողովուրդն ուզում է լսել Կիեւի հստակ պատասխաները»,-ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարութան մեջ։ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունն այս հայտարարությունն արել է՝ հետեւելով Ուկրաինայի արեւելյան եւ հարավային մարզերում, մասնավորապես Դոնեցկում, Լուգանսկում, Խարկովում տեղի ունեցող իրադարձություններին։ Ռուսաստանն իր պատրաստակումությունն է հայտնել ներդնել իր ջանքերը՝ ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ Հիշեցնենք, որ Դոնեցկի մարզային խորհուրդը ապրիլի 6-ին գրաված ակտիվիստները հայտարարել են Դոնեցկի անկախ հանրապետության ստեղծման մասին։